Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

«Կփորձեմ ամեն խաղում արդարացնել սպասելիքները».Վարդան Պողոսյան


2018 թվականի առաջին ձեռքբերումը «Գանձասար-Կապանի» համար՝ Վարդան Պողոսյանն էր։ 25-ամյա ֆուտբոլիստը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել կապանյան թիմի հետ, իսկ հետո էլ պատմել իր տպավորությունների մասին․


«Շատ լավ տպավորություններ ունեմ։ ՈՒրախ եմ, որ վերադառնում եմ Հայաստան, «Գանձասար-Կապանը» շատ լավ թիմ է։ Գիտեմ, որ ակումբը պայքարում է չեմպիոնության համար։ Կարծում եմ, որ այս թիմն ունի այդ ներուժը չեմպիոն դառնալու համար»


- Բազմիցս խաղացել ես «Գանձասար-Կապանի» դեմ, ի՞նչ հիշողություններ են մնացել։


- «Գանձասարը» միշտ բարդ մրցակից է եղել։ Այս թիմի հետ խաղերը շատ դժվար են ստացվել մեզ համար, ոչ միշտ ենք կարողացել հաջողության հասնել։ Կարող եմ բնութագրել այս թիմի պաշտպաններին, որոնց հետ ես որպես հարձակվող ամենից շատն եմ առնչվել։ Բավականին լավ են խաղում երկրորդ հարկում, ուժային ֆուտբոլ են դավանում։ Կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի այս թիմում լավ խաղալը։


- Ի՞նչ նպատակներով ես միանում կապանյան թիմին։


- Ես թիմային ֆուտբոլիստ եմ, ուստի ունեմ ճիշտ նույն մտքերը, որն ունի ակումբը։ Նպատակս չեմպիոն դառնալն է։ Վստահ եմ, որ թիմում բոլորն էլ մեծ նվիրումով են գործում այդ նպատակը կյանքի կոչելու համար։ Ես էլ պետք է միանամ նրանց։


- Երկրպագուներին ի՞նչ կասես, նրանք ի՞նչ պետք է սպասեն քեզնից։


- Ես հարձակման գծի ֆուտբոլիստ եմ, ուստի սպասեք գոլերի ու գոլային փոխանցումների։ Ես կփորձեմ ամեն խաղում արդարացնել բոլոր սպասելիքները։


- Շնորհակալություն և բարի գալուստ «Գանձասար-Կապան»։


- Շնորհակալություն։



ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ