top of page

Կրթության ոլորտի ծախսերը 2023թ. կկազմեն 209 մլրդ դրամ

  • Anews
  • Oct 31, 2022
  • 1 min read


Հայաստանում կրթության ծախսերը 2023թ. կկազմեն 209 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Դա, ըստ նախարարի, 12 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 149 մլրդ դրամ։ «Դա 4 տոկոսով ավելին է ընթացիկ տարվա բյուջեի ծախսերի մակարդակից»,- նշել է Խաչատրյանը։

 
 
 

תגובות


bottom of page