Կրեմլն արձագանքել է միջուկային զենք կիրառելու Կադիրովի կոչին
- Anews
- Oct 3, 2022
- 1 min read

Նման զենքի կիրառման բոլոր հիմքերը նշված են համապատասխան դոկտրինում, այլ նկատառումներ չեն կարող լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը հատուկ գործողության շրջանակում ցածր արտադրողականության միջուկային զենք կիրառելու կոչի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք միջուկային զենք ենք օգտագործում համապատասխան դոկտրինում սահմանվածի հիման վրա, այլ նկատառումներ այստեղ չեն կարող լինել»,-ասել է Պեսկովը։
Comentaris