top of page

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

  • Anews
  • Sep 19, 2022
  • 1 min read

Ռուսաստանը կողջունի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչն արվում է գործնականում, այլ ոչ թե խոսքով։ Կարո՞ղ են իրականում կարգավորմանը նպաստել այդ հայտարարությունները։ Ժամանակը ցույց կտա»,-ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 17-19-ը Փելոսին հանդիպումներ է անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 
 
 

Comments


bottom of page