Կրեմլը հայտնել է, թե ինչ են քննարկելու Պուտինը և Էրդողանը Սոչիում

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, կհամապատասխանեցնեն ժամանակացույցը՝ կապված Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա նշել է, որ նախագահների բանակցությունները նվիրված է երկկողմ համագործակցությանը։ «Դա ե՛ւ տնտեսությունն է, ե՛ւ տարածաշրջանային խնդիրները, ե՛ւ Սիրիան, ե՛ւ Ուկրաինան, ինչպես նաեւ լավ հնարավորություն է՝ համապատասխանեցնելու ժամանակացույցը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով»,-ասել է Պեսկովը։
コメント