top of page
Search

Կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր 6 ամսից մինչև 3 տարի մարման ժամկետով

Մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը: ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ Ամիրյան 23/1, Տիգրան Մեծի 24, Կոմիտաս 49: Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

0 comments

Comments


bottom of page