Search

Կունենանք և ՆԳ նախարար, և ոստիկանապետ. Ինչ է ուզում Փաշինյանը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի, ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։ Նախարարությանը կենթարկվեն ՀՀ ոստիկանությունը, նոր ստեղծվելիք ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, նշանակելու եւ ազատելու է վարչապետը՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանապետին եւ նրա տեղակալներին, ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ՆԳ նախարարի միջնորդությունը։

«․․․Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։

Բանն այն է, որ ՆԳ նախարար կարող է նշանակվել քաղաքացիական անձ, որի համար պարտադիր չի լինի համակարգում աշխատանքի ստաժը՝ նրան կարող են նշանակել թիմից, ասենք՝ նույն Նավակ Ճոճողին։

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին էին փորձում ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնել, սակայն աղմուկ բարձրացավ, որ անթույլատրելի է անփորձ մարդկանց պատասխանատու ոլորտները վստահելը, եւ նախագիծը մնաց թղթի վրա։

Հիմա, երբ իշխանության պահպանման միակ ճանապարհն ուժայիններն են, որոշել են կյանքի կոչել։ Ի դեպ, երեկ Արցախի խորհրդարանն օրենք է ընդունել, որով Արտակարգ իրավիճակների ծառայությունն ու ոստիկանությունը միավորվում են ներքին գործերի նախարարության մեջ»:

Մանրամասները կարող եք կարդալ՝թերթի այսօրվա համարում

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: