Search

Կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացիներ ունեն ինտենսիվ թերապիայի կարիք․ Արսեն Թորոսյան


Առավոտվա դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 190 հաստատված դեպք, որոնց մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիվանդներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6 հոգի էլ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում՝ թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն թոքերի արհեստական շնչառություն չի արվում»,-ասաց նախարարը և հավելեց, որ 6 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Նա նաև նշեց, որ այս քաղաքացիների  մոտ կան հարակից ուղեկցող հիվանդություններ, դրա համար նրանք կարիք ունեն ինտենսիվ թերապիայի։

Ըստ նախարարի՝ թոքաբորբ ունեցող քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս քաղաքացիներին, ապա նախարարն ասաց «Նրանք հատուկ բուժում չեն ստանում,  գտնվում են բժշկական հսկողության տակ»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia