Search

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 973 և մահվան 16 նոր դեպք


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ը` առողջացած, 1196-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 379541 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք: Ունենք 254 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է»:

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: