Search

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իրենց վրա փորձարկած գիտնականների մոտ հակամարմիններ են հայտնաբերվել


Ռուսաստանում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել Ն. Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ազգային կենտրոնի աշխատակիցների մոտ, ովքեր կամավոր կերպով իրենց վրա էին փորձարկել իրենց կողմից մշակվող պատվաստանյութը: Այս մասին հայտնում է TASS-ը։

«Բոլոր մասնագետները, ովքեր մասնակցել են այս պատվաստանյութի ստեղծման գործին, կամավոր կերպով պատվաստվել են՝ հասկանալով դրա անվտանգությունն ու այն պատասխանատվությունը, որը գոյություն ունի դեղամիջոցի մշակման գործընթացում: Այսինքն՝ նրանք չէին կարող իրենց թույլ տալ ոչ ինքնամեկուսացման գնալ, ոչ էլ, առավել ևս, հիվանդանալ: Բնականաբար, հակամարմիններ կան: Մեզ մոտ ոչ միայն ստուգվել են հակամարմինները, այլև ստուգվել է պաշտպանիչ, վիրուսը վերացնող հակամարմինների առկայությունը», - հայտարարել է  կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք հույս ունենք, որ զանգվածային պատվաստումը կսկսվի աշնան սկզբին»,- ասել է Գինցբուրգը, հավելելով, որ գործընթացը կարող է տեւել մինչեւ ինն ամիս, հայտնել է Գինցբուրգը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia