top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կորոնավիրուսից մահացած հիվանդների մասին


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ը` առողջացած, 942-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2256 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք: Ունենք 350 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է»:

0 comments

Comentarios


bottom of page