top of page

Կոռնիձոր-Արցախ ճանապարհահատվածն ասֆալտապատվում է

  • Anews
  • Mar 7, 2023
  • 1 min read

Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 2022 թվականի օգոստոսին։ «Շինարարական աշխատանքների մեկնարկից հետո ընկերությունն իր ողջ գործիքակազմով ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասված է AAB Construction ընկերության Ֆեյսբուքի գրառման մեջ:

 
 
 

Comentários


bottom of page