Search

Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը. ԳԱԱ նախագահություն


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.

1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։

2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։

3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։

4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։

5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:

6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: