top of page

Կոնգրեսի ընտրություններից հետո Դեմոկրատները կպահպանեն Սենատի վերահսկողությունը. CNN

  • Nov 13, 2022
  • 1 min read

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունը Սենատում 50 տեղ է ստացել`այդպիսով պահպանելով Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողությունը։ Այս կանխատեսումը ներկայացնել է CNN-ը։ Լրագրողների տվյալներով՝ դեմոկրատներին հաջողվել է 50 մանդատ ստանալ Նեւադա նահանգում իրենց թեկնածու Քեթրին Կորտես-Մաստրոյի հաղթանակից հետո։ Հանրապետականներն այս պահին ունեն 49 մանդատ։ CNN-ը նշում է, որ քվեաթերթիկների 96%-ի հաշվարկով Կորտես-Մաստրոն գերազանցում է հանրապետական ​​մրցակից Ադամ Լաքսալտին՝ 0,5%-ով, որը մոտ 5000 ձայն է։ Սենատում եւս մեկ տեղի ճակատագիրը կորոշվի դեկտեմբերին՝ Ջորջիա նահանգում կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։ Դեմոկրատները պետք է վերահսկեն Սենատում 100 տեղից 50-ը, քանի որ վերին պալատը գլխավորում է Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

 
 
 

Comments


bottom of page