Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը
Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը։ Օրակարգում է եղել նաև միության նախագահի ընտրության հարցը։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը։ Այս մասին տեղեկանում է Միությունից: Արամ Սաթյանն այդ պաշտոնում ընտրվում է 3-րդ անգամ, նա Միության նախագահն է 2013 թվականի հոկտեմբերից: Նշենք, որ ի սկզբանե, այս պաշտոնում առաջադրվել էր 3 հոգի՝ ներկայիս նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, Կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը եւ «Գալա արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, որը հետո հանեց իր թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արամ Սաթյան - 56 ձայն Արամ Հովհաննիսյան - 30 ձայն 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Comments