Search

Կոմիտասի անվան ազգային քառյակը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ


Կոմիտասի անվան ազգային քառյակն ինքնատիպ համերգով հանդես կգա՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ: Համերգը կանցկացվի մարտի 10-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում ընդգրկված են Ժիրայր Շահրիմանյանի "Ten Microludes for String Quartet", Վաչե Շարաֆյանի "Have Mercy on me, O God" (հայաստանյան պրեմիերա), որի ընթացքում հանդես կգա Young Artists Opera ծրագրի մենակատար, երգիչ Տիգրան Մելքոնյանը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի "In statu nascendi", Լևոն Չաուշյանի "From a Time of Absurdity" (Առաջին կատարում) ստեղծագործությունները: Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի կազմում հանդես են գալիս Էդուարդ Թադևոսյանը (1- ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), մշտապես ունկնդրին է ներկայացնում ոչ միայն դասական ու սիրված գործեր, այլև հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների գործեր՝ այդպիսով հանրությանը ներկայացնելով մերօրյա կոմպոզիտորական արվեստը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia