ԿԽՄԿ-ն Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ
- Anews
- Jan 15, 2023
- 1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին, այն կառավարությունն է տրամադրել, մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ: Նշենք, որ Արցախը 35 օր լիակատար շրջափակման մեջ է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է:
Comments