top of page

Կլիչկոն տեղեկացրել է Կիեւի կենտրոնի պայթյունների մասին

  • Anews
  • Oct 17, 2022
  • 1 min read

Կիեւում օդային տագնապը շարունակվում է, Շեւչենկոյի շրջանում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին թելեգրամ-ալիքում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Պայթյուն Շեւչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Օդային տագնապը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում»,- տեղեկացրել է Կլիչկոն։ 10 րոպե անց քաղաքապետը տեղեկացրել է, որ այդ նույն շրջանում եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել։ «Страна.ua»-ի տվյալներով՝ օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Սումսկյան եւ Չերկասիի մարզերում։ Նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին, մարզի ղեկավարը տեղեկացրել է Կիեւի մարզում հնչած պայթյունների մասին, օդային տագնապը գործել է Ուկրաինայի ամբողջ տարածքում։

 
 
 

Comments


bottom of page