top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կիևը հայտարարել է դաշինքին միանալու համար ԵՄ հանձնարարականների կատարման մասին


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիեւը կատարել է Եվրամիության բոլոր հանձնարարականները եւ պատրաստ է անցնել դաշինքին միանալու բանակցություններին։ «Ուկրաինան կատարել է ԵՄ բոլոր յոթ հանձնարարականները։ Սա ցույց է տալիս մեր վճռականությունը՝ այս տարի սկսելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները»,- Twitter-ում գրել է նա: Ուկրաինան ԵՄ-ի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել անցյալ հունիսին՝ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս ամիս անց: Այդ ժամանակ ԵՄ-ն հայտարարել էր, որ Կիեւը պետք է յոթ բարեփոխումներ իրականացնի, այդ թվում ուժեղացնելով պայքարը կոռուպցիայի դեմ եւ սահմանափակելով «օլիգարխների չափազանց մեծ ազդեցությունը»։

0 comments

Comments


bottom of page