Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ


Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մարտի 6-ին  մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները։ Նա նաև նշել է տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։ Արմինե Ալեքսանյանը ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու  և զարգացնելու  երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ Արմինե Ալեքսանյանը բարձր է գնահատել սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Արցախում  տարբեր զարգացման  ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործուն աջակցությունը հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։ Նույն օրը Արմինե Ալեքսանյանը  Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի և Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի Հայոց առաջնորդարան և հանդիպում ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, ինչպես նաև Կիպրոսի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ համահայկական նշանակության հարցերի քննարկման համար։ Արմինե Ալեքսանյանն այցելել է նաև  Նիկոսիայի  Նարեկ հայկական վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարության և սաների հետ։