Search

Կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնությանը մեր հավաքականը գրանցել է բարձր ցուցանիշեր

Երեկ, Հայաստանի Կիոկուշին կարատեի հավաքականը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, 18-րդ անգամ մասնակցեց Թբիլիսիում անցկացվող Կովկասի ամենամյա առաջնությանը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքական թիմերը: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս, մեր հավաքականը գրանցեց բարձր ցուցանիշեր. 7 ոսկե մեդալակիր՝ Վահագն Հակոբյան, Անդրանիկ Ստեփանյան, Աբրահամ Թարվերդյան, Պետրոս Ֆարֆարյան, Գեղամ Գևորգյան, Ռուզաննա Մխիթարյան և Ալիսա Բեջանյան, 4 արծաթե մեդալակիր՝ Գրիշա Կիրակոսյան, Արեգ Սարիբեկյան, Աշոտ Բաբայան և Գրիգոր Փաշայան, 5 բրոնզե մեդալակիր՝ Համլետ Թարվերդյան, Էրիկ Համբարձումյան, Էդուարդ Այվազյան, Գրիշա Հարությունյան և Սերգեյ Զաքարյան:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia