top of page
Search

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին



Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «հանդիսավորապես հայտարարել է», որ Հյուսիսային Կորեան հաղթահարել է կորոնավիրուսը, նշվել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալության հաղորդագրությունում։ «Նա հանդիսավորապես հայտարարել է նոր կորոնավիրուսի ոչնչացման արտակարգ հակահամաճարակային քարոզչության հաղթանակի մասին»,- գործակալությունը մեջբերել է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։ 2022թ. մայիսին Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայում «անսպասելի» արտակարգ իրավիճակ է առաջացել կորոնավիրուսի պատճառով, նա կառավարությանը հրամայել է բոլոր մակարդակներով կատարյալ աշխատանք տանել հիվանդության տարածումը կանխելու համար եւ խոստացել է, որ Հյուսիսային Կորեան անպայման կհաղթահարի վիրուսը։

 
 

Comments


bottom of page