top of page

Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է նոր փողոցի կառուցման մեկնարկի արարողությանը

  • Anews
  • Feb 26, 2023
  • 1 min read


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է պետության մայրաքաղաք Փհենյանում նոր փողոցի կառուցման մեկնարկի արարողությանը։ ԿԺԴՀ առաջնորդին ուղեկցել է նրա «սիրելի դուստրը», գրում է ՑՏԱԿ-ը։


Սոփհոյի տարածքում փողոց կառուցելու խնդիրն առաջադրվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության ԿԿ ութերորդ գումարման վեցերորդ պլենումում, իրականացումը «հանձնարարվել է երիտասարդությանը»։


Հաղորդվում է, որ երբ Կիմ Չեն Ընը ժամանել է միջոցառմանը, նրան եւ նրա դստերը ողջունել են «Manse!» («Ուռա») բուռն բացականչություններով::


ԿԺԴՀ-ի ղեկավարը շինարարության սկիզբը նշանավորել է պայթուցիկ սարքի կոճակը սեղմելով եւ դստեր հետ միասին բահով առաջին թափահարումն է արել, գրում է «Московский Комсомолец»-ը։

 
 
 

留言


bottom of page