Կիեւը պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի ընտանիքի անդամների դեմ
Կիեւը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անդամների դեմ, հաղորդում է Փիրվելի հեռուստաընկերությունը։ Այսօր հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրած հրամանագիրը՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ ներգրավված անձանց, ինչպես նաեւ արեւմտյան պատժամիջոցները խախտող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Զելենսկու ցուցակում են նաեւ միլիարդատիրոջ եղբայրը՝ Ալեքսանդր Իվանիշվիլին, եւ նրա կինը՝ Քեթեւան Խարաիձեն, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը՝ գործարար Ուչա Մամացաշվիլին, եւ վերջինիս որդին՝ Տատե Մամացաշվիլին։
Opmerkingen