top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել


ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի տվյալները։ Ըստ տվյալների՝ արձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 10:48-ին Կանվոնդոյի նահանգի Վոնսան քաղաքի շրջանից: Հրթիռը թռել է շուրջ 240 կիլոմետր՝ մոտավորապես 45 կիլոմետր առավելագույն բարձրությամբ, իսկ արագությունը հասել է 4 Մախի: Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի կողմը բալիստիկ հրթիռի արաձակում էր իրականացրել նոյեմբերի 9-ին: Շտաբերի պետերի կոմիտեն տեղեկացրել է, որ արձակումից ոչ շատ առաջ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցկացրել են հակահրթիռային պաշտպանության «պլանավորված» վարժանքներ, որոնց ներգրավվել են Aegis համալիրներով հագեցած էսկադրային ականակիրներ: Արձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի արտգործնախարարը խիստ պատասխան է խոստացել տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական ակտվությանը։

0 comments

Comentarios


bottom of page