Search

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկը՝

Քլորիդ ծովի ջուր - 2501 Ծծումբ ոչ սուբլիմացված  -2503 Ցեմենտի կլնիկեր- 252310 Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ - 2713 Հեղուկ քլոր - 2801 Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային - 2802 Քլորոսուլֆոնային թթու - 2806 Ծծմաթթու, օլեում - 2807 Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ - 2808 Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ, նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) - 2815 Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ - 2828 Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. - 2832 Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)  - 2836 Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով  - 2849 Ածխաջրածնի ածանցիալներ  - 2904 Բազմակարբոնաթթուներ - 2917 Ամոնիումի նիտրատ - 3102 այդ թվում՝ ջրային լուծույթում -  30 Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia