top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին


Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page