top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԿԳՄՍ փոխնախարարը խոստացել է, որ կոնկրետ առաջարկություններ կանի. բուհ չընդունված դիմորդի ծնող


«Իմ և պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկություններ, որոնք իմ կողմից չեն ընդունվել, բայց նա կառուցողական մոտեցավ այս խնդրին և խոստացավ, որ վաղը տեղյակ կպահի, նորից կունենանք հանդիպում, և արդեն կոնկրետ առաջարկություններ կանի»,- այս մասին ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց չընդունված դիմորդի ծնողը։

Նա նշեց, որ հավելյալ տեղերի վերաբերյալ իրենց պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ։

«Ուրիշ տարբերակ չկա, եթե ասում են՝ սահմանափակ ա, էլ տեղ չկա, ուրեմն մենք մենակ դա ենք պահանջում։ Հիմա իրանք կարող ա ուրիշ տարբերակներ էլ առաջարկեն, էդ վաղը պարզ կլինի։ Էդ տարբերակները ես, բնականաբար, մեր երեխաների ու ծնողների հետ կքննարկեմ, և եթե ձեռնտու տարբերակ լինի, կհամարենք դա հարցի լուծում»,- ասաց ծնողը։   

0 comments

תגובות


bottom of page