ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
- Anews
- Dec 12, 2022
- 1 min read
Updated: Dec 13, 2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։ Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը մամուլի խոսնակը չի նշել։ Նշենք, որ Դումանյանն այս պաշտոնին էր 2021 թվականի օգոստոսից։
Comments