Search

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ:


ՀՀ ԿԳՄՍ բարձրաստիճան ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկներով: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: