Search

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել


ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել․

Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։      Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։      Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia