top of page
Search

ԿԳՄՍՆ–ն վերակենդանացնում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդաշարը. տեսանյութ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հեքիաթն է կանչում» խորագրով նոր նախագիծ է մեկնարկում։


Նախագծի առաջին թողարկումն արդեն իսկ հասանելի է համացանցում։

Շատերին մանկությունից հայտնի «Հեքիաթն է կանչում» վերնագիրը պատահական չէ։ Նոր նախագիծն իրականում շատ բանով հիշեցնում է վաղուց մոռացված հինը։


Մանկական նոր հաղորդաշարը նույնիսկ սկսվում ու ավարտվում է նույն երաժշտական ձևավորմամբ։ Բայց հայտնի երգն արդեն կատարում է Սոնա Ռուբենյանը։

Նոր նախագիծը, սակայն, ոչ թե հեռուստատեսային, այլ թատերական շարք է, իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ:

Շարքը վարելու է Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը։



 
 

Comments


bottom of page