Search

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակներն ու ռեսուրսները


Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։

ԿԳՄՍՆ-ն ստորեւ ներկայացնում է հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/38Ah9vb

Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։ Հղումը՝ https://bit.ly/35tphf8

Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։

Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x

Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3eXcNiE

Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝

e-school.am

https://lib.armedu.am

http://esource.armedu.am/

https://heravar.armedu.am/

Յութուբում տեղադրված դասերին կարող եք հետևել բաժանորդագրվելով eschoolarmenia https://www.youtube.com/channel/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg/videos

ալիքին և հավանելով E-school Armenia ֆեյսբուքի էջը՝ https://www.facebook.com/eschoolam: Գործում է նաև Տելեգրամի խումբ դպրոցների տնօրենների համար՝ https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg

Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված խնդիրների պարագայում կարող եք դիմել՝

Բովանդակային հարցերով՝ 077 416040, 010 578455 /333/

Տեխնիկական հարցերով՝ 010 578455 /757 կամ 758/

Քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝ 010 599619

Արա Այվազյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: