Search

Կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև շարունակական համագործակցությունը. Արմեն Սարգսյան


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին:

«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորու­թյուն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։ Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություն­ներին` ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia