top of page

Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին

  • Anews
  • Sep 3, 2022
  • 1 min read

Վանի ավերված հայկական եկեղեցիները տեղում ուսումնասիրած Կարո Փայլանը կոչով դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարին։ Թուրքական Sondakika–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը Վանում այցելել է Վարագավանք, Զորադիրի Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Բարդողեմեոս վանքերը եւ տեղում ուսումնասիրել դրանք։ Տեսնելով վանքերը ավերված եւ ոչնչացման եզրին, Կարո Փայլանը դիմել է Տուրիզմի եւ մշակույթի նախարարին՝ ասելով. «Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ։ Այս վանքի ոչնչացումից Թուրքիան ոչ կշահի, ոչ կկորցնի։ Սա մտածե՞լ եք»։

 
 
 

Comments


bottom of page