Search

Կարծում եմ՝ այս մարդը հետևողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը. Շարմազանով


Եթե նրա մտքերը պատահականության արդյունք են կամ չիմացության, ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ՝ այս մարդը հետեւողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը, թուլացնել Հայաստանի անվտանգությունը, վատթարացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչը եւ անում է։ Իսկ այն, թե «Իսկանդերը» 80-ականների զենք է, բնականաբար, դա իր պարզ չիմացության ու անգրագիտության արդյունք է, որովհետեւ «Իսկանդերը» 21-րդ դարի զենք է, որը միայն հայկական եւ ռուսական բանակներն ունեն»,- այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։

Շարմազանովը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «Իսկանդերի» մասին հայ-ռուսական հարաբերությունների վրա կունենա շատ վատ հետեւանքներ. «Սա այն հստակ գործի շարունակությունն է, որ նա դեռ սկիզբ է դրել Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցելով։ Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա շինծու քրեական գործ հարուցեց՝ առանց իր ռուս դաշնակցին տեղեկացնելու, արհամարհելով, դրանով արդեն իսկ հարված հասցնելով Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հեղինակությանը, այսօր էլ արդեն երկրորդ հարվածն է հասցնում ռուսական ռազմական զինուժի անսարք լինելու վերաբերյալ։ Մենք տեսանք արդեն ակնհայտ խիստ ապտակներ ստացավ Ռուսաստանի պետդումայից եւ իշխող քաղաքական ուժից։ Բայց կարծում եմ՝ ռուսները դժվար թե սրանով բավարարվեն»։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության արդյուքնում հայկական բանակը կազմալուծվել է. «Փաստացի Արցախյան երկրորդ պատերազմում եթե չլիներ ռուսական կողմը, կկորցնեինք, ոչ միայն Շուշին, այլեւ ամբողջ Արցախը ու այսօր այնտեղ կլիներ ադրբեջանական դրոշը։ Սա ոչ անվտանգության, ոչ տնտեսության, ոչ սոցիալական հարցերի հետ կապ ունի՝ ջարդ ու փշուր է արել ամեն ինչ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարություններին՝ Շարմազանովն ասաց. « Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիեւին է հաղթել։ Էդքան դուխով եք, երեք տարվա մեջ Ալիեւին մի հատ թթու խոսք ասեիք։ Դուք հազիվ սեփական ժողովրդի վրա կրակելու գնահատականներ տաք, ասֆալտին փռելու գնահատականներ տաք»։

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: