top of page

Կատարում կընդլայնվի միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը

  • Anews
  • Sep 21, 2022
  • 1 min read


Սեպտեմբերի 21-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ համաժողովների կազմակերպման մշտական կոմիտեի գործադիր տնօրեն Մուբարաք Աջլան Ալ-Քուարիի հետ: Կատարում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Կատարում իրականացվող միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների առավել համակարգված և լայն մասնակցությանը վերաբերող հարցեր։ Օգտվելով առիթից պարոն Ալ-Քուարին շնորհավորել է դեսպան Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։ Իր հերթին Կատարում ՀՀ դեսպանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, վերջին ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրադրությանը։

 
 
 

Comments


bottom of page