top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ



Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից: Մանավորապես՝ Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, Արագածոտն - ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ խԵԿ-ի մսի իրացումը, Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը, Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը, Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը, Լոռի - ստուգվել է – 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, Կոտայք - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ մսի իրացումը, Սյունիք - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը, Վայոց Ձոր – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, Տավուշ – ստուգվել է – 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել: Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

0 comments

コメント


bottom of page