Search

Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը


Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3x10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ: Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում» դեղի գրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում: Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: