Կասեցվել է բնական աղբյուրից ջրառի իրականացումը
- Anews
- Nov 4, 2022
- 1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Արլա» ՍՊԸ-ի կողմից ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը:
Kommentare