Search

Կասեցումներ Երևան քաղաքում և տարբեր մարզերում


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Հարկ է նշել, որ որևէ խախտումներ չեն արձանագրվել և որևէ խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: Տեսչական մարմինը հունիսի 23-ին իրականացրել է նաև կասեցման գործընթաց: Կասեցումներ են կատարվել Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում և ՀՀ Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերում: Տնտեսվարողների գործունեության կասեցման հիմնական պատճառ է հանդիսացել դիմակների և ձեռնոցների հատուկ փակ աղբամանի, ջերմաչափերի, ջերմաչափման գրանացամատյանի և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների բացակայությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia