top of page

Կառավարությունն առաջին հերթին պատրաստվում է օգնություն խնդրել ՀՀ քաղաքացիներից. վարչապետ

Jun 11, 2020
1 min read

Հայաստանի կառավարությունն առաջին հերթին օգնություն է պատրաստվում  խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով:

«Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից՝ կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին,և այստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:

Մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են ու այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական  և հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հիվանդանոցներում նոր մահճակալային ֆոնդեր է ծավալում և այդ առումով ներկայումս խնդիրը լուծվում է:

 
 
 

Comments


bottom of page