top of page

Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում

  • Anews
  • Sep 3, 2022
  • 1 min read


Հայաստանի կառավարությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի նորմալ գործունեության ապահովման նպատակով, առաջարկել է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 2-ին ասել է հանրապեության արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ Հանցավոր գործողությունների հետեւանքով պետությանը եւ հասարակությանը հասցված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները սեղմ ժամկետներում վերադարձնելու նպատակով կառավարությունն առաջարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի համար ստեղծել անհրաժեշտ իրավական բազա։ Հետագայում դա թույլ կտա գերատեսչությանը ստեղծել դեպոզիտային հաշիվ։ Համեմատաբար ոչ երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը

 
 
 

Comments


bottom of page