top of page

Կառավարությունն Աշտարակում անհատույց տարածք է տրամադրել «Հայկական կարմիր խաչի ընկերությանը»

  • Anews
  • Oct 20, 2022
  • 1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում որոշեց Աշտարակ քաղաքի Ղափանցյան 5 հասցեում գտնվող ՊԱԳ Արագածոտնի մարզային կենտրոնի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամացրել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական կարմիր խաչի ընկերությունը» այդ խնդրանքով դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ծրագիր: «Հայկական կարմիր խաչի ընկերությունը» Արագածոտնի մարզում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ աջակցելով բազմաթիվ շահառուների: Ներկայումս Կազմակերպության Արագածոտնի մարզային մասնաճյուղն ունի տարածքի խնդիր, քանի որ վերջինս իր գործունեությունն իրականացնում է նկուղային հարկում գտնվող գրասենյակային տարածքում, որի պայմանները բավարար չեն արդյունավետ գործունեության ծավալելու համար:

 
 
 

Comments


bottom of page