Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1,4 մլրդ դրամ
- Anews
- Feb 2, 2023
- 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 1,412 մլրդ դրամ գումար հատկացնել:
Այդ գումարը կհատկացվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Այս որոշումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի նվազեցում 1,412,571.9 հազար դրամի չափով:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշե որ գումարը կհատկացվի 17 համայնքների 25 ծրագրերի կառավարության մասնաբաժինը վճարելու համար: Դրանցից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:
Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 3,5 մլն դրամ,
Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81,5 մլն դրամ,
Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 մլն դրամ,
Կոտայքի մարզի 10 ծրագրի համար՝ 185 մլն դրամ,
Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 մլն դրամ,
Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 մլն դրամ,
Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 մլն դրամ:
Փոեխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թվարկեց, թե որոնք են այդ ծրագրերը եւ որ համայնքներում են իրականացվել:
Գնել Սանոսյանն այս ծրագրերից առանձնացրեց Գյումրիին հատկացվող 447 մլն դրամը. «Այս ծրագրով Գյումրիում հործող 50 ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արեւային կայաններ, որոնք 30-50 հզորություն ունեն: Սա շտ լավ ծրագիր է էլեկտրաէներգիայի խնայողության եւ կանաչ էներգիայի առումով»,-ասաց նա:
Comments