top of page
Search

Կառավարությունը դադարեցրեց Նորայր Հախոյանին տրված տարկետումը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Նորայր Արմենի Հախոյանին տրված տարկետումը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի անդամ չհամարվող Նորայր Արմենի Հախոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով դիմել է «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառայի զորակոչից տարկետում տալու մաuին» № 1094-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը կետը:

0 comments

Comments


bottom of page