top of page

Կառավարությունը դադարեցրեց Անի համայնքի ավագանու լիազորությունները. նշանակեց արտահերթ ընտրություններ

  • Anews
  • Dec 8, 2022
  • 1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել: Նախագծում ասվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 128-րդի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` կառավարությունը որոշում է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները: «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»,- ասվում է որոշման նախագծում:

 
 
 

Komentar


bottom of page