top of page

Կառավարությունը ավելի քան 180 քաղաքացու պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց

  • Anews
  • Jul 21, 2022
  • 1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց Տիգրան Արայի Պետրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 26-ամյա Տիգրան Պետրոսյանը այս տարվա ապրիլին պաշտպանել է ատենախոսություն եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2021թ․ հոկտեմբերից առ այսօր Տ. Պետրոսյանը աշխատում եմ ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող 180 քաղաքացիների տարբեր ժամկետներով տարկետում տվեց պարտադիր զինվորական ծառայությունից:

 
 
 

Comments


bottom of page