Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում. Եւս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 3-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 29-ը չի զեկուցվում: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. - «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, - Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին, - «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, - «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին - «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:
Comentários