Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 32-ը չի զեկուցվում, ևս 5 հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 32-ը չի զեկուցվում, եւս 5 հարց գաղտնի է:Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.- Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,- Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանելու մասին,- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում «Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիր անվամբ ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին եւ այլ հարցեր:
Comments